ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ասում են...

Ասում են...
01.12.2017 | 09:51

...թե մինչ ՌԴ-ԱՄՆ-Իրան-Իսրայել առանցքում քննարկում են Սիրիայի քաղաքական ապագայի հարցը` դաշնություն, թե համադաշնություն, հայաստանյան օլիգարխների մոտ, որոնք զբաղվում են շինարարական լուրջ գործունեությամբ, «խոր» սպասում է:

Բանն այն է, որ Սիրիայի վերականգնման գործում ՌԴ-ն որոշակի քվոտաներ է տալու նաև Հայաստանին, քանզի Հայաստանը պատերազմի ողջ ընթացքում հավատարմաբար կանգնեց Սիրիայի և Ռուսաստանի կողքին: ՈՒ հիմա հայտնի օլիգարխները փորձում են հասկանալ` իրենք «փայ» ունենալու՞ են, կարողանալու՞ են պատվերներ ստանալ և շինարարություն ծավալել նավթահումքային ռեսուրսներով հարուստ Սիրիայում:

Դիտվել է՝ 16718

Մեկնաբանություններ